Հզոր մագնիսական փոթորիկներ են սպասվում. դրանք մի քանի օր կտևեն

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ շաբաթը բնութագրվել է նկատելի արեգակնային հզոր ակտիվությամբ, որին սովորաբար հետևում է Երկրի մագնիսոլորտի տատանումները, NEWS.ru-ին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը։
«Արևի բռնկումներից հետո մեր մի քանի կանխատեսումներ իրականացան, և մենք նկատեցինք երկու համեմատաբար մեծ մագնիսական փոթորիկներ: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ իրավիճակն ավելի հանգիստ կլինի, քան այս շաբաթ, քանի որ մեր աստղի ակտիվությունը նվազում է»,- պարզաբանել է մասնագետը։
Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը իրավիճակը կարող է կտրուկ փոխվել. կանխատեսվում է ուժեղ մագնիսական փոթորիկ, որը կտևի երկու օր։
Շաբաթ օրը մագնիսական դաշտը դեռ խախտված վիճակում կլինի։ Իրավիճակը կկայունանա կիրակի՝ սեպտեմբերի 29-ին։