Հայտնիների դեմքեր են օգտագործվում՝ դեղերի կեղծ գովազդի համար. մեդիափորձագետը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է, որ արհեստական բանականությամբ պատրաստված դեղերի կեղծ գովազդ է շրջանառվում։ Այս մասին հաղորդում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը:
«Ժողովուրդ ջան, այս պահին Facebook-ն ու Instagram-ը դեղերի գովազդով են հեղեղված, որոնք սարքած են արհեստական բանականությամբ և հայտնի բժիշկների ու լրագրողների դեմքեր են օգտագործվում, նաև խոսքը։ Վաճառվում են ինչ-որ դեղեր, որոնք շատ էժան արժեն, բայց մարդկանց վրա լավ թանկ վաճառում են։ Եթե ինչ-որ մեկի դեմքը տեսնում եք, նույնիսկ խոսում է, ոչինչ չի նշանակում։
Այս պահին միայն ռուսերեն է աշխատում։ Արհեստական բանականությունը հայերեն դեռ լավ չի աշխատում, բայց մի երկու-երեք ամիս հետո դրա ժամանակն էլ կգա, այնպես որ՝ ուշադիր»,- հայտնում է մեդիափորձագետը։

