Գիտնականները պարզել են, թե քանի տարով է սուրճը երկարացնում կյանքը

13.12.2024, 17:03
Գիտնականները պարզել են, թե կոնկրետ քանի տարով է սուրճը երկարացնում կյանքը
Գիտնականները պարզել են, թե քանի տարով է սուրճը երկարացնում կյանքը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Պորտուգալական նյարդակենսաբանության կենտրոնի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր օրական միջինը չորս բաժակ սուրճ են խմում, ապրում են 1,8 տարով ավելի, քան նրանք, ովքեր չեն խմում այս ըմպելիքը, գրում է Gazeta.ru-ն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging Research Reviews (ARR) ամսագրում:

Լայնածավալ հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 85 գիտական ​​հոդվածներ, որոնք ընդգրկում են հարյուր հազարավոր մասնակիցների ամբողջ աշխարհում: Հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր օրական միջինը 4 բաժակ սուրճ են խմում, ապրում են 1,84 տարի (մեկ տարի 11 ամիս) ավելի երկար։

Գիտնականներն ասում են, որ հիմնական պատճառը սուրճի կարողությունն է՝ աջակցելու մկանային, սրտանոթային, մտավոր և իմունային համակարգերի աշխատանքին: Ըմպելիքը նվազեցնում է նաև մի շարք լուրջ հիվանդությունների՝ սրտի կաթվածի, ինսուլտի, քաղցկեղի որոշ տեսակների, շաքարախտի, դեպրեսիայի և շնչառական հիվանդություններ ձեռք բերելու վտանգը: