Գիտնականները սուրճի սիրահարներին ուրախացրել են անսպասելի բացահայտմամբ

21.11.2024, 15:02
Գիտնականները բացահայտել են, որ սուրճի օգտագործումը կարող է 50% նվազեցնել այս հիվանդության առաջացումը
Գիտնականները սուրճի սիրահարներին ուրախացրել են անսպասելի բացահայտմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Սուրճի պոլիֆենոլները կարող են նվազեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսների ինտենսիվությունը 45%-ով, իսկ լյարդի քաղցկեղի վտանգը՝ 50%-ով։ Այս եզրակացության են եկել Բելֆաստի գիտնականները՝ ուսումնասիրելով 472 հազար մարդու սովորությունների ու առողջության մասին տվյալները, գրում է ks-yanao-ն։

Հետազոտությունն ուսումնասիրել է ուտելու սովորությունների և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև կապը: Փորձարկվողների 75%-ը պարբերաբար սուրճ է խմել։

Դիտորդական ողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է քաղցկեղի 3,5 հազար դեպք։ Նրանց թվում, ովքեր պարբերաբար սուրճ էին խմում, լյարդի քաղցկեղը ամենաքիչն էր հանդիպել: