Դեյվիդ Բեքհեմը՝ սկանդալի կենտրոնում. պատճառը գովազդային հոլովակն է (ՎԻԴԵՈ)
04.12.2024,
20:18
Հայտնի ֆուտբոլիստ Բեքհեմը՝ սկանդալի կենտրոնում. ինչ է կատարվել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը հայտնվել է խոհանոցային տեխնիկայի ամանորյա գովազդի շուրջ սկանդալի կենտրոնում, գրում է Super.ru-ն։
Բանն այն է, որ ֆուտբոլիստը ցուցադրել է, թե ինչպես է սուրբծննդյան ընթրիքը պատրաստում վառարանում։ Խնդիրն այն է, որ սարքը նախատեսված է բացօթյա օգտագործման համար, սակայն գովազդային հոլովակում նա պատրաստում է հենց տանը:
Այդ կապակցությամբ բողոք է ներկայացվել բրենդի դեմ, որի դեմքը դարձել է Բեքհեմը։ Չնայած հիմնական բողոքները, իհարկե, պետք է ուղղվեն տեսահոլովակի սցենարիստներին և ռեժիսորին, քանի որ Դեվիդի հեղինակությունը, գրում է Daily Mail-ը, նույնպես վտանգի տակ էր։