Բժիշկները զգուշացրել են աթոռների, բազմոցների ու բազկաթոռների մահացու վտանգի մասին
19.11.2024,
13:32
Ինչ վտանգներ է պարունակում երկար ժամանակ նստած, պառկած կամ կիսապառկած անցկացնելը․ բժիշկները բացատրում են

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Նստած դիրքում օրական ավելի քան 10,5 ժամ անցկացնելը վնասակար է սրտանոթային համակարգի համար, գրում է Ks-yanao-ն։
Այս մասին հայտնել են Մասաչուսեթսի հիվանդանոցի բժիշկները՝ վերլուծելով 89 հազար մարդու տվյալներ։
«Օրական ավելի քան 10,5 ժամ նստած, պառկած կամ կիսապառկած անցկացնելը մեծացնում է սրտի անբավարարության և նույնիսկ սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը»,- նշվում է հետազոտության մեջ։
Մարդկանց դիտարկել են մեկ շաբաթ, մասնակիցների միջին տարիքը եղել է 62 տարեկան, եղել են մոտավորապես հավասար թվով տղամարդիկ և կանայք։ Մարդիկ օրական միջինում նստել են մոտ 9,4 ժամ։
Ութ տարի անց նրանք, ովքեր ամենաշատ ժամանակն են անցկացրել նստած վիճակում, ունեցել են սրտանոթային տարբեր հիվանդություններ։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն կես ժամ նստելը փոխարինել ֆիզիկական ակտիվությամբ, ինչը կօգնի 15%-ով նվազեցնել առողջության հետ կապված ռիսկերը: