Ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել․ Անահիտ Սիմոնյանը «կանանց ակումբ» է բացել (ՎԻԴԵՈ)
27.11.2024,
14:15
Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծված «կանանց ակումբ» է բացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով վերջին ժամանակահատվածում բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ աջակցում է ամուսանալուծված կանանց՝ նրանց հրավիրելով «կանանց ակումբ»։
Երգչուհին հորդորում է աջակցել խոսքերով, չդատել ամուսնալուծված կանանց:
«Եկեք ասենք նրանց, որ իրենց ընտրությունը, դա իրենց իրավունքն է, այլ ոչ թե իրենց սխալը: Թող յուրաքանչյուր կին իմանա, որ ինքը միայնակ չէ և որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել:
Եթե դուք գտնվում եք նման իրավիճակում, իմացեք, որ դուք գնալու տեղ ունեք, մեր «կանանց ակումբ»-ը սիրով կաջակցի ձեզ իր խորհրդով, իր ջերմությամբ և իր մեծ սիրով»,- ասել է Անահիտ Սիմոնյանը: