Աճուրդի դրվեց այն ծանրաքարը, որով ես երկար տարիներ մարզվել եմ. Նազիկ Ավդալյան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Instagram-ի իր էջում հայտնել է, որ աճուրդի է դրվել այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել է։
«Հոկտեմբերի 27 ին ԱՄՆ-ում կայացավ Օրրան բարեգործական կազմակերպության տարեկան ճաշկերույթը, որի գլխավոր հյուրը պատիվ ունեի լինելու։ Աճուրդի դրվեց նաև այն ծանրաքարը, որով ես երկար տարիներ մարզվել եմ։ Աճուրդի ժամանակ այն գնեցին Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին 11 000$։ Ուրախությամբ հույնկալվեցի նաև նրանց օջախ և ձեռք բերեցի լավ բարեկամներ։
Ես արդեն երկար տարիներ է այցելում եմ Օրրան, որը հիմնադրել են իմ շատ սիրելի Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները։ Այնտեղ երեխաներին մատուցվում են տարբեր ծառայություններ, ստանում են մեծ սեր և հոգատարություն։ Իսկ ես պարզապես երջանիկ եմ, որ իմ փոքր ներդրումն եմ ունենում և մասնակիցն եմ լինում այս մեծ և աստվածահաճո գործի»,- գրել է նա։

