Բրիթնի Սփիրսը մանկապարտեզ կգնա. երգչուհին հայտարարել է, որ դարձել է 5 տարեկան (ՎԻԴԵՈ)
04.12.2024,
16:44
Բրիթնի Սփիրսը հերթական անգամ շոկի է ենթարկել երկրպագուներին. նա պատրաստվում է մանկապարտեզ գնալ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ դարձել է 5 տարեկան և պատրաստվում է գնալ մանկապարտեզ։ Այս մասին, tmz.com-ի փոխանցմամբ, 43-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։
Երգչուհին նաև հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մեքսիկա։ Նա այնտեղ էլ դիմավորել է իր 43-ամյակը։
«Այսօր ծննդյանս օրն է։ Այս տարի ես դարձա ոչ թե 43, այլ 5 տարեկան և վաղը պետք է գնամ մանկապարտեզ»,-ասել է երգչուհին։