«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենա է այրվել

27.10.2025, 11:18
Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենա է բռնկվել
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 26-ին, ժամը 12։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 12։57-ին: Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։