Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

15.01.2026, 12:23
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հայտնել են ՔԿ-ից
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 14-ին, ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- ի պատասխան հարցմանը՝ հայտնել են կոմիտեից։