Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրվարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ. ՔԿ

15.12.2025, 14:47
Զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրվարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։  Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հաղորդում է ՔԿ-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։