Զինծառայող է մահացել հոսանքահարման հետևանքով
13.05.2025,
19:27
ՊՆ–ն հայտնում է, որ հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։