ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 18-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 7-րդ փողոցի դպրոցի մոտակայքում գտնվող տան բակում նկատվել է օձ։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում