Երևանում 48–ամյա տղամարդը մկրատով հարվածել է 55–ամյա հարևանին․ վերջինս հոսպիտալացվել է

08.07.2024, 21:15
Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին
Երևանում 48–ամյա տղամարդը մկրատով հարվածել է 55–ամյա հարևանին․ վերջինս  հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 7-ին, ժամը 22.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով 55-ամյա տղամարդ է բուժօգնության դիմել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ի ժամը 20-ի սահմաններում 55-ամյա տղամարդը Ավանեսովի փակուղու հասցեներից մեկի մոտ հայհոյանք տալու համար վիճաբանել է 48-ամյա հարևանի հետ, որի ընթացքում էլ նա ձեռքին եղած մկրատով հարվածել է տուժողին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Ժամը 23.30-ին 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: