Երևանում ոստիկանական «Գազելը» վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
31.07.2024,
11:49
«Գազելը» վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթի դատարանի հարևանությամբՙ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Մ․-ն է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

