620.92
6.86
519.34
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 3 երիտասարդ ծեծել են խանութի տնօրենին իրենց պահանջած չափի տորթ չունենալու համար

18:57
21 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը  խմորեղեն գնելու նպատակով ընկերոջ՝ 27-ամյա երիտասարդի հետ այցելել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետ, իսկ նրանց 2 ընկերները սպասել են դրսում: Սուպերմարկետի աշխատակցուհիները Երևանի 36 և 27-ամյա բնակիչներին տեղեկացրել են, որ նրանց պահանջած՝ 50-ից 60 անձի համար նախատեսված տորթ չունեն՝ փոխարենն առաջարկելով 5 փոքր տորթեր, որոնք կբավարարեն այդքան անձի:

Загружается новость ... "Лево"
Վերոնշյալ անձինք, սեփական անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հաճախորդի և աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել խանութի անձնակազմի հասցեին: Այդ ընթացքում վերջիններիս է միացել նրանց 49-ամյա ընկերը, որը ևս դրսևորել է խուլիգանական վարքագիծ: Նրանք ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին, իսկ 27-ամյա երիտասարդը ոտքով երկու անգամ հարվածել է խանութի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն, ինչից հետո 3 ընկերները հեռացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 3 բնակիչներին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին մասով: 36 և 27-ամյա երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց 49-ամյա ընկերոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:-0-

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:07
14 Ապրիլի 2021
Պարզվել է Երևանի երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը
Պարզվել է Երևանի երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը
18:36
14 Ապրիլի 2021
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 30 քաղաքացի (ՖՈՏՈ)
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 30 քաղաքացի. ՖՈՏՈ
15:25
14 Ապրիլի 2021
Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները
Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները
14:02
14 Ապրիլի 2021
Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկել օրենքով գող Պզոյին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկել օրենքով գող Պզոյին. ՎԻԴԵՈ
12:12
14 Ապրիլի 2021
Սպանություն Երևանի երթուղայիններից մեկում, դանակով հարվածել են ուղևորին
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի երթուղայիններից  մեկում, դանակով հարվածել են ուղևորին
11:00
14 Ապրիլի 2021
Խոշոր հրդեհ Երևանի շենքերից մեկում. տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում կա երեխա (ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանի շենքերից մեկում. տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում կա երեխա. ՎԻԴԵՈ/
23:25
13 Ապրիլի 2021
Հայտնաբերվել է Սյունիքում որոնվող 84–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է Սյունիքում որոնվող 84–ամյա տղամարդու դին
18:40
13 Ապրիլի 2021
Ագարակի մաքսատան մոտ 20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել
Ագարակի մաքսատան մոտ  20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել
13:15
13 Ապրիլի 2021
Քրգործ է հարուցվել աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից կատարված վրաերթի փաստի առթիվ, մահացած հետիոտնը 27 տարեկան էր
Քրեական գործ է հարուցվել աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից կատարված վրաերթի փաստի առթիվ, մահացած հետիոտնը 27 տարեկան էր
00:43
13 Ապրիլի 2021
Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
21:00
12 Ապրիլի 2021
Հրազդանում 60–ամյա տղամարդը նետվել է ջրամբարը, օրեր անց հայտնաբերվել է նրա դին (ՖՈՏՈ)
Հրազդանում 60–ամյա տղամարդը նետվել է ջրամբարը, օրեր անց հայտնաբերվել է նրա դին. ՖՈՏՈ
17:35
12 Ապրիլի 2021
Սյունիքում 30–ամյա տղամարդը գիշերը մտել է համագյուղացու տուն, փորձել է բռնաբարել քնած կնոջն ու սուր առարկայով հարվածել է համագյուղացուն
Սյունիքում 30–ամյա տղամարդը գիշերը մտել է համագյուղացու տուն, փորձել է բռնաբարել քնած կնոջն ու սուր առարկայով հարվածել է համագյուղացուն