Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով

10.09.2020, 18:08
Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով
Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում մաքրման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը նկատել է ականանետի ականի նմանվող առարկա և տեղափոխել շենքի բակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փրկարարները սահմանազատել են տարածքը և ինստիտուտի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ ուժերով տարհանել 14 քաղաքացու։

«Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով և տեղափոխել անվտանգ տարածք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները շենքի երկու նկուղներում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ զինամթերք չի հայտնաբերվել:-0-