634.8
7.06
524.28
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է պատին․ վարորդի և ուղևորի վիճակը ծանր է

20:16
26 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Загружается новость ... "Право"
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1964 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին:

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Անահիտ Հ․-ն (ծնված 1968 թ․) դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։15-ին, մարել՝ 14։25-ին։ Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
15 Փետրվարի 2021
Արմավիրի մարզում 17–ամյա վարորդը Opel–ով բախվել է արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավորներ
Արմավիրի մարզում 17–ամյա վարորդը Opel–ով բախվել է արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավորներ
11:48
15 Փետրվարի 2021
Ներկայացել է որպես ադրբեջանցի, պահանջել մերկ լուսանկար՝ անհետ կորածի մասին տեղեկություն տալու դիմաց. ԱԱԾ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Ներկայացել է որպես ադրբեջանցի, պահանջել մերկ լուսանկար՝ անհետ կորածի մասին տեղեկություն տալու դիմաց. ԱԱԾ–ի բացահայտումը. ՎԻԴԵՈ
11:35
14 Փետրվարի 2021
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Երևանում. ԱԻՆ 
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Երևանում
22:49
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով ԲԿ–ներ է դիմել 25 քաղաքացի, այդ թվում` մեկ հղի. ԱՆ
Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով ԲԿ–ներ է դիմել 25 քաղաքացի, այդ թվում` մեկ հղի. ԱՆ
19:23
13 Փետրվարի 2021
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է. ԱԻՆ
Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է
19:05
13 Փետրվարի 2021
Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ
Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է  հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ
17:39
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի պահն ու րոպեներ անց` Երևանի տարբեր հատվածներում (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժի պահն ու րոպեներ անց` Երևանի տարբեր հատվածներում. ՎԻԴԵՈ
17:34
13 Փետրվարի 2021
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ, ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
17:07
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություններ չկան. Փաշինյան
Փաշինյանը` երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին
16:50
13 Փետրվարի 2021
Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ. ՈՒՂԵՑՈւՅՑ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ. ՈՒՂԵՑՈւՅՑ. ՎԻԴԵՈ
16:16
13 Փետրվարի 2021
Երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հարավ–արևելք` 6–7 բալ ուժգնությամբ, Երևանում գրանցվել է 5–6 բալ. ԱԻՆ
Երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հարավ–արևելք` 6–7 բալ ուժգնությամբ, Երևանում գրանցվել է 5–6 բալ. ԱԻՆ
15:51
13 Փետրվարի 2021
Հայաստանում ուժեղ երկրաշարժ էր, այն ուժեղ զգացվեց նաև Երևանում
Հայաստանում ուժեղ երկրաշարժ էր, այն ուժեղ զգացվեց նաև Երևանում