Wildberries–ի պահեստներից մեկում խոշոր հրդեհ է, վնասը կարող է գերազանցել 10 մլրդ ռուբլին
13.01.2024,
20:22
Հրդեհի մակերեսը կազմում է 70 հազար քառակուսի մետր։ Մի քանի ժամ անց հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Wildberries-ը ներկայումս հաշվարկում է Սանկտ Պետերբուրգի Շուշարիի պահեստում բռնկված հրդեհի վնասի չափը, lenta.ru-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Wildberries–ի ներկայացուցիչները նաև նշել են, որ բոլոր վաճառողները փոխհատուցում կստանան կորցրած կամ վնասված ապրանքների համար։
«Այսօր հրդեհ է բռնկվել Շուշարիում գտնվող Wildberries պահեստում։ Ժամը 07:20-ին պահեստում 1200 մարդ կար։ Հրդեհի ահազանգը միացվել է և տարհանում է իրականացվել։ Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սկսել են մարել կրակը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից ժամը 11:15-ին հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է. Ընկերությունն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում ԱԻՆ-ին»,- հայտնել են ընկերությունից։
Հրդեհի մակերեսը կազմում է 70 հազար քառակուսի մետր։ Մի քանի ժամ անց հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։ Հրդեհի նախնական պատճառն էլեկտրալարերի անսարքությունն է։
Շուշարիի պահեստում գտնվող ապրանքները հանվել են Wildberries–ից։
Wildberries-ը խոստացել է կրկնել հաճախորդների պատվերները կամ վերադարձնել գումարը, եթե նույն ապրանքից չլինի:
Վաճառողները փոխհատուցում կստանան վնասված կամ կորցրած իրերի համար: Վնասը կփոխհատուցվի դրա չափը ճշտվում է։ Ընկերության մնացած պահեստներն աշխատում են բնականոն հունով, Շուշարիի առաքումները վերահասցեավորվել են այլ պահեստներ։
«Շուշարիի պահեստում բռնկված հրդեհի մարումը շարունակվում է, իրավիճակը վերահսկվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Պահեստներում կատարողների հետ պայմանագրերը չեն խզվի, նրանք կկարողանան շարունակել համագործակցությունը ընկերության հետ»,- հավելել են ընկերությունից։
Ինչպես գրում է Коммерсант-ը, հղում անելով Ապահովագրողների համառուսաստանյան միությանը, հրդեհի վնասը կարող է գերազանցել 10 միլիարդ ռուբլին։ Միությունից պարզաբանել են, որ դժվար է գնահատել վնասը, քանի դեռ հրդեհը չի մարվել։ Խոսքը հենց պահեստի և դրա պարունակության ապահովագրման մասին է։–0–