ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարգարյան հիվանդանոցում երկուշաբթի ծննդկան է մահացել։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook–ում։
Նիկողոսյանի հաղորդմամբ, ծննդկանին փորձել են տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախարարությունը սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
«Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում»,– նշվում է գրառման մեջ։
Հաղորդվում է նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում