Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները

14.12.2025, 09:32
Գիշերը սկսված և դեռ շարունակվող ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները
Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գիշերը սկսված և դեռ շարունակվող ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները։

Նշենք, որ տոնածառի լույսերի վառման արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 15–ին;

Միջադեպին արձագանքել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։

«Սիրելի համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել։ Մեր քաղաքի ամանորը միևնույնն է ամենալավն է լինելու։ Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է զգոն եղեք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են` ուժեղ ենք միասին», – գրել է Եղիազարյանը Facebook–յան իր էջում։