Որպես անհետ կորած տղամարդուն հայտնաբերել են 8 օր հետո՝ ծառից կախված վիճակում
29.08.2024,
13:56
8 օր անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է անտառամերձ տարածքում՝ ծառից կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: