Volkswagen–ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

23.05.2025, 11:00
Ընթացքի ժամանակ մեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք
Volkswagen–ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կապանում մեքենա է այրվել, երկու մարդ հոսպիտալացվել է, հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։

Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել, այնուհետև ավտոմեքենան բախվել է կայանած «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։42-ին, մարվել՝ 18:50-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։

Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, կատարել հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ: