Ուղևորատար GAZelle–ը բախվել է գազատար խողովակին․ 6 մարդ տուժել է

04.05.2025, 11:56
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ
Ուղևորատար GAZelle–ը բախվել է գազատար խողովակին․ 6 մարդ տուժել է

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ:

Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։