Ողբերգություն՝ Հրազդանում․ 40–ամյա հայտնի հրոշակագործ կինն ինքնասպան է եղել

02.04.2025, 12:11
Հրազդանում կախված վիճակում հայտնաբերել են 40–ամյա հայտնի հրուշակագործին
Ողբերգություն՝ Հրազդանում․ 40–ամյա հայտնի հրոշակագործ կինն ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր»-ի հիմնադիր 40 ամյա Ս. Պ-նմ հաղորդում է news.am–ը։

Ներքին գործերի նախարարությունից  հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին։ Հրազդանի Անդրանիկի փողոցի բնակարանում կախված են հայտնաբերել 40 ամյա Ս. Պ-ին: 

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ: 

News.am–ի տեղեկություններով, Ս. Պ.-ն ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Կնոջը ճանաչողները պատմում են, որ նա տաղանդավոր հրուշակագործ էր, երկար տարիներ զբաղվում էր տոնական տորթերի պատրաստմամբ: Նրա պատրաստած տորթերը զարդարել են անգամ հայտնի հասարակական և մշակութային գործիչների միջոցառումները: