ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։20-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն բախվել շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացածը ավտոբուսի վարորդն է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսը «կանեցում» կայանված է եղել, վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել է։ Իրավապահները պարզում են այս տեղեկությունը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում