ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 30-ի լույս գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ժամը 03:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) և «Volkswagen Golf 5» մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները Volkswagen-ի վարորդ Դ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Загружается новость ...
"Право"
Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղևորներ՝ Ն.Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) և Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Volkswagen Golg5» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Վ.Վ.-ի (1995 թ.) և 2 ուղևորի (Գ.Ն., 1998 թ. և Կ.Հ., 1997 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարներն ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: -0-