Ողբերգական դեպք՝ Շիրակում. հայր ու որդի գնացել են Ախուրյանի ջրամբար, տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը

13.05.2025, 14:57
Տղայի ոտքը սայթաքել է, ու նա ընկել է ջրամբարը
Ողբերգական դեպք՝ Շիրակում. հայր ու որդի գնացել են Ախուրյանի ջրամբար, տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր–Գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել: 

Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը: 

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։