Ողբերգական դեպք՝ Երևանում․ տանը հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում և նրա կողմից գրված նամակ

18.06.2025, 19:27
Հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում և նրա կողմից գրված նամակ
Ողբերգական դեպք՝ Երևանում․ տանը հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում և նրա կողմից գրված նամակ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու կախված դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեում՝ բակում, պարանից կախված հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Արմեն Բ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր, տանը հայտնաբերվել է նամակ՝ նրա կողմից  գրված։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։