Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ։
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Հայտնաբերվել է անձը չպարզված դի։
Այս պահին տեղեկությունը ոստիկանության Մաշտոցի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։

