Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

09.12.2025, 14:04
Դեպքի վայր ժամանած փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա: 

Դեպքի վայր ժամանած փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն: