Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. ոստիկանության կողմից որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված Opel-ը հայտնաբերվել են Դդմաշեն գյուղի ձորում

10.12.2025, 15:59
15–ամյա տղան իր վարած Opel–ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. ոստիկանության կողմից որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված Opel-ը հայտնաբերվել են Դդմաշեն գյուղի ձորում

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում:
 
Վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է: 

Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: 
 
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվ է ոստելիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։