Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ 4 մարդ տեղում մահացել է (ՖՈՏՈ)
18.03.2025,
11:34
Սարսափելի ավտովթար․ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել չորս քաղաքացու մարմինները․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 18-ին, ժամը 00:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայաությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդների և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։