528.92
7.45
475.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա (ՎԻԴԵՈ)

18:55
16 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում Higer մակնիշի երթուղային ավտոբուսի վարորդը նշված ավտոբուսով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 32-ամյա Ռիմա Օսիպյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, ավտոբուսը սպասարկում էր թիվ 3 երթուղին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։–0–

Տեսանյութը` shamshyan.com–ի


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
23 Հոկտեմբերի 2019
Երևանում մորը դաժանաբար սպանած երիտասարդն անմեղսունակ է ճանաչվել
Ավարտվել է  որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
15:05
23 Հոկտեմբերի 2019
Երևանում 64–ամյա կնոջ դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածյալը 46–ամյա տղամարդ է
Երևանում 64–ամյա կնոջ դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածյալը 46–ամյա տղամարդ է:
14:46
23 Հոկտեմբերի 2019
Երևանի կենտրոնում հարբած քաղաքացին փորձել է փայտե ձողով հարվածել ոստիկանին (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հարբած քաղաքացին փորձել է փայտե ձողով հարվածել ոստիկանին:
13:28
23 Հոկտեմբերի 2019
Անսովոր գողություն Կապանում. 18–ամյա աղջիկը տղամարդու տնից գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան
Անսովոր գողություն Կապանում. 18–ամյա աղջիկը տղամարդու տնից գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան:
10:57
23 Հոկտեմբերի 2019
Երևանի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվել, հայտնաբերվել է 74–ամյա տղամարդու դի` այրվածքներով
Երևանի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվել, հայտնաբերվել է 74–ամյա տղամարդու դի` այրվածքներով:
10:33
23 Հոկտեմբերի 2019
Մոտ 16մլն դրամի վնաս. կադաստրի աշխատակիցները կոպիտ խախտումներ են թույլ տվել (ՎԻԴԵՈ)
Մոտ 16մլն դրամի վնաս. կադաստրի աշխատակիցները կոպիտ խախտումներ են թույլ տվել։

21:15
22 Հոկտեմբերի 2019
Մերսող սարք, օծանելիք և այլ ապրանքներ. 63–ամյա կինը գողություն է կատարել Երևանի առևտրի կենտրոններից մեկից (ՎԻԴԵՈ)
Մերսող սարք, օծանելիք և այլ ապրանքներ. 63–ամյա կինը գողություն է կատարել Երևանի առևտրի կենտրոններից մեկից։
19:28
22 Հոկտեմբերի 2019
Արմավիրի մարզում բախվել են Mercedes–ը, ԿԱՄԱԶ–ն ու Opel Astra–ն. Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել
Արմավիրի մարզում բախվել են Mercedes–ը, ԿԱՄԱԶ–ն ու Opel Astra–ն. Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել:
12:46
22 Հոկտեմբերի 2019
Դաժան սպանություն Երևանում. 64-ամյա կնոջը դանակահարել են
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է կնոջ դիակը՝ կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
15:43
21 Հոկտեմբերի 2019
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է:
14:46
21 Հոկտեմբերի 2019
Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն
Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրը դանակահարել է որդուն: