Վիճաբանություն, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի

23.07.2018, 21:02
Վիճաբանությունը տեղի է ունեցել Զովունի գյուղում։
Վիճաբանություն, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Կոտայքի մարզում։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ծեծկռտուքի բոլոր մասնակիցներն առայժմ չեն բացահայտվել»,– հայտնեցին ոստիկանությունից։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ծեծկռտուքի վերածված վիճաբանությունը տեղի է ունեցել Զովունի գյուղում 28-ամյա Գևորգ Պետրոսյանի, 26-ամյա Վարդան Պետրոսյանի, 52-ամյա Անտոն Մկրտչյանի և 28-ամյա Արամ Մկրտչյանի միջև։

Աղբյուրի հաղորդմամբ, Վ. և Գ. Պետրոսյանները հարազատ եղբայրներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-