Վեճ և ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոբուսի վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին ուղեվարձը չվճարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

15.11.2025, 20:11
Երևանում ավտոբուսի վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին  ուղեվարձը չվճարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ
Վեճ և ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոբուսի վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին  ուղեվարձը չվճարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 23-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նարարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժամը 23։00-ի սահմաններում Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 8 համարի ավտոբուսի վարորդը ուղեվարձը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Գ․-ին։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոբուսը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գեղամ Հ․-ն, ով աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որպես վարորդ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։