Վեդի-Ոսկետափ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

10.09.2024, 14:00
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին
Վեդի-Ոսկետափ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 10-ին, ժամը 07։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Արալեզ գյուղում, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: