Վեց հայեր, այդ թվում` երեխաներ են զոհվել Ռուսաստանում (ՖՈՏՈ)

04.07.2017, 10:46
Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում հայ համայնքի ներկայացուցիչները հուլիսի 2-ին ավարտական խնջույքի էին հավաքվել։
Վեց հայեր, այդ թվում` երեխաներ են զոհվել Ռուսաստանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում հայ համայնքի ներկայացուցիչները հուլիսի 2-ին ավարտական խնջույքի էին հավաքվել։

Ինչպես հայտնում է Мир24–ը, հղում անելով Չեսմենսկի մարզկենտրոնի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլյա Վիսկրեբենցևային, ջրամբարի սեփականատիրոջ դուստրը մեդալով է ավարտել դպրոցը։

«Ջրամբարի ափին հավաքվել էր մոտ 30 մարդ, հայկական համայնքից»,– ասել է Վիսկրեբենցևան։

Загружается новость ... "Лево"

Ջրամբարի սեփականատերը հրավիրել է հյուրերին ջրային զբոսանքի։ Սակայն լիճը հարմարեցված չի եղել ոչ լողալու, ոչ նավակով զբոսնելու համար։ Իսկ լողամիջոցի վրա չի եղել ոչ մի անվտանգության բաճկոն, ինչն էլ հանգեցրել է ողբերգական ավարտի։

Նավակում եղել է ինը մարդ, թեև այն նախատեսված էր 4-5 մարդու համար։ Ինքը` տղամարդը և երկու, 8, 10 և 15 տարեկան չորս երեխաները մահացել են, խեղդվել են նաև օգնության հասած երկու մարդ։ Չորս կանանց հաջողվել է փրկվել։ Հաղորդվում է, որ բոլոր զոհվածներն ու տուժածները բարեկամներ են։ Չորսն ինքնուրույն կարողացել են հասնել ափ։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, փրկարարները հուլիսի 4–ի առավոտյան 9։15–ի սահմաններում հայտնաբերել են ևս մեկ տղամարդու մարմինը, ում որոնում էին ողբերգությունից հետո։ Որոնողական աշխատանքներն ավարտված են։

 - рис.1

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելը երկու և ավելի անձանց» հոդվածով։

Մաքսիմկա ջրամբարը նախկին քարհանք է։ Պատահարի վայրում խորությունը կազմել է մոտ վեց մետր։ -0-