ՎԱԶ- 2107–ի վարորդը մեքենան վարել է անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ․ նրան հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
14.05.2025,
19:13
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենայի վարորդը ստեղծում վթարային իրավիճակ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել ճանապարհային երևթևեկության կանոնները՝ չվտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։