ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր, հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։30-ի սահմաններում Գլաձոր գյուղի բնակիչ 74-ամյա Ս․ Հարությունյանը իր վարած Վազ մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և հայտնվել նույն փողոցի տներից մեկին հարակից հողամասում։
Կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս․ Հարությունյանն ու նրա ուղևոր Գլաձոր գյուղի բնակիչ 69-ամյա Մ․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փրկարարներն ու բժիշկները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավոտմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-