ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Загружается новость ... "Лево"
Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գենադի Մ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ ուղևոր Իննա Մ․-ն (ծնված 1975 թ․) տեղում մահացել է:
«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-