437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Վարդաշենում 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել իր հետ բնակվող 48-ամյա տղամարդուն․ նա ձերբակալվել է

20:33
16 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարդաշենում կատարված դանակահարության դեպքը բացահայտվելէ, մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն համայնքի Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: 

Загружается новость ... "Лево"
«Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 62-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվելէ՝ առերևույթ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական, դատահետքաբանական փորձաքննություններ: 

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ