Վանաձորում VAZ–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը տեղում մահացել է, 4 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

29.05.2025, 10:26
Վանաձորում մեքենան բախվել է բեռնատարին, կա զոհ և տուժածներ․ ՖՈՏՈ
Վանաձորում VAZ–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը տեղում մահացել է, 4 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վանաձորում մեքենան բախվել է բեռնատարին, կա զոհ և տուժածներ, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Մայիսի 29-ին, ժամը 01:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել

ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ДТП в Ванадзоре

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

ДТП в Ванадзоре

Ինչպես հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,

Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: