Ուրուգվայի նախագահը ֆրանսիացի աղջկա կյանք է փրկել Փարիզ թռչելու ժամանակ

30.10.2015, 11:03
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, ով մասնագիտությամբ բժիշկ է, Փարիզ թռչելիս մի երիտասարդ ֆրանսիացի երիտասարդ աղջկա է մահից փրկել։
Ուրուգվայի նախագահը ֆրանսիացի աղջկա կյանք է փրկել Փարիզ թռչելու ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, ով մասնագիտությամբ բժիշկ է, Փարիզ թռչելիս մի երիտասարդ ֆրանսիացի երիտասարդ աղջկա է մահից փրկել։

Վասկեսը և նրա անձնական բժիշկը մի ուղևորուհու վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել։ Աղջիկն օդանավում ալերգիկ սուր ռեակցիա է ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ուրուգվայական Busquedaպարբերականին։

Տասնչորսամյա աղջիկը չէր կարողանում նորմալ շնչել, այդ պատճառով Վասկեսը և նրա բժիշկը նրան անհրաժեշտ դեղ են տվել և երակային ներարկում կատարել։ Դա մի փոքր բարելավել է ուղևորուհու ինքնազգացողությունը և թույլ է տվել նրան հասնել նշանակման կետ, թեև ինքնաթիռի անձնակազմն արդեն պատրաստ էր հրատապ վայրէջք իրականացնել Բրազիլիայում։

Այժմ Վասկեսը պաշտոնական այցով Ֆրանսիայում է, որտեղից կմեկնի Ճապոնիա։ -0-