572.14
6.66
485.32
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ունենք տարբեր աստիճանի վիրավորում ստացած 10 զինծառայող. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

11:56
15 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք: Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,- նշել է նա:



Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանում պաշտոնապես հաստատել է 11 զոհ:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:23
11 Օգոստոսի 2020
«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման շրջանակում օգոստոսի 10-ից 11-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 230 կիլոգրամ կանեփ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը տնամերձ 16 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 386 բույս․ ՎԻԴԵՈ
18:59
11 Օգոստոսի 2020
Ալավերդիում ամուսինները միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել․ երկուսին է մեղադրանք է առաջադրվել
Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
16:45
11 Օգոստոսի 2020
34-ամյա երևանցին մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել. նա ձերբակալվել է
34-ամյա երևանցին մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել. նա խոստովանել է, որ հուլիսին նույն փողոցում նույն եղանակով հափշտակել է նաև մեկ այլ կնոջ վզնոց․ ՎԻԴԵՈ
11:15
11 Օգոստոսի 2020
Կրակոց է հնչել Երևանի Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքում. բերման է ենթարկվել 10 անձ
Կրակոց է հնչել Երևանի Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքում. բերման է ենթարկվել 10 անձ
20:36
10 Օգոստոսի 2020
Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել
Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել
17:25
10 Օգոստոսի 2020
Շիրակի մարզի բնակիչը հորթերին գողացել և մեքենայով տեղափոխել է Սպիտակ (ՎԻԴԵՈ)
Շիրակի մարզի բնակիչը հորթերին գողացել և մեքենայով տեղափոխել է Սպիտակ. ՎԻԴԵՈ
17:10
10 Օգոստոսի 2020
Գարեջրի շշով հարվածել է ոստիկանին. Արարատի բնակչի նկատմամբ քրգործ է հարուցվել
Գարեջրի շշով հարվածել է ոստիկանին. Արարատի բնակչի նկատմամբ քրգործ է հարուցվել
16:26
10 Օգոստոսի 2020
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է
15:40
10 Օգոստոսի 2020
Ողբերգություն հայտնի դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքում. ՃՏՊ-ի հետևանքով մահացել է նրանց դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (ՖՈՏՈ)
Ողբերգություն հայտնի դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքում. ՃՏՊ-ի հետևանքով մահացել է նրանց դուստրը, նրա ամուսինն ու երեխաները. ՖՈՏՈ
14:51
10 Օգոստոսի 2020
26-ամյա երիտասարդը Հոռոմ գյուղի դաշտերում բազե է որսացել․ նրան բերման են ենթարկել (ՎԻԴԵՈ)
Բերման է ենթարկվել բազե որսած 26-ամյա երիտասարդը․ ՎԻԴԵՈ
12:19
10 Օգոստոսի 2020
Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել (ՎԻԴԵՈ)
Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ. ՎԻԴԵՈ
10:43
10 Օգոստոսի 2020
Սյունիքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «KamAZ»-ին․ վարորդը հոսպիտալացվել է
Սյունիքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «KamAZ»-ին․ վարորդը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատել են միջին ծանրության