Ուղևորը ներսից նկարահանել է օդանավի կործանումը ՀԱՀ–ում (ՎԻԴԵՈ)

18.07.2018, 20:10
Ուղևորներից մեկն օդանավի ներսից նկարել է ՀԱՀ–ում հուլիսի 10–ին տեղի ունեցած ինքնաթիռի կործանումը։

Ուղևորը ներսից նկարահանել է օդանավի կործանումը ՀԱՀ–ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուղևորներից մեկն օդանավի ներսից նկարել է ՀԱՀ–ում հուլիսի 10–ին տեղի ունեցած ինքնաթիռի կործանումը, հայտնում է ntv.ru–ն։ 

Տղամարդը նստած է եղել ձախ թևի պատուհանի մոտ։ Նա նկարահանել է այն պահը, երբ օդանավի շարժիչներից մեկը բռնկվել է։

Հոլովակում լսվում է, որ ուղևորը մեկնաբանում է կատարվածը։ Նա ասում է, որ իրավիճակը գնալով վատանում է, ինքնաթիռը կորցնում է բարձրությունը։

Ուղևորներին խորհուրդ են տվել կապել ամրագոտիները, և որոշ ժամանակ անց ինքնաթիռը բախվել է հողին, հնչել են աղաղակներ, և էկրանը սևացել է։ Մի քանի վայրկյան անց, սակայն, ուղևորը շարունակել է նկարահանումը։ Կադրերի վրա երևում է ծխահարված սրահը, և լսվում են մարդկանց տնքոցները։

Ավիավթարը տեղի է ունեցել հուլիսի 10–ին Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային հատվածում` Պրետորիա քաղաքից ոչ հեռու։ Վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, մոտ 20–ը` վիրավորվել։ -0-