Տուժածներից 2-ի առողջական վիճակը միջին ծանրության է. ԱՆ-ն՝ այսօր Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածների մասին

30.09.2025, 18:18
Առողջապահության նախարարությունը տեղեկություն է հրապարակել այսօր Երևանում՝ կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
Տուժածներից 2-ի առողջական վիճակը միջին ծանրության է. ԱՆ-ն՝  այսօր Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարարությունը տեղեկություն է հրապարակել այսօր Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։

«Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: