ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզի 39-ամյա բնակիչը մեղադրվում է նույն մարզի բնակիչ, 23-ամյա երիտասարդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, գումար շորթելու, սեռական բռնության ենթարկելու մեջ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը , գործը դատարանի վարույթում է։
Ինչպես հայտնում է
«Փաստինֆո»-ն, դեպքը տեղի է ունեցել փետրվարին Երևան-Արտաշատ ավտոճանապարհին։
Նախաքննության տվյալներով, մեղադրյալը տուժողի հետ ծանոթացել է «Одноклассники» սոցիալական ցանցի միջոցով, և շփվելու ընթացքում տեղեկացել երիտասարդի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, հանդիպման առաջարկ արել:
Загружается новость ...
"Право"
Երիտասարդը համաձայնվել է և, պայմանավորվածության համաձայն, փետրվարի 10-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում նրանք հանդիպել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հատվածում:
«Երիտասարդը գնացել է օղակաձև խաչմերուկի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ, քիչ անց իր վարած ավտոմեքենայով մոտեցել է նաև տղամարդը, ում մոտ եղել է գազային ատրճանակ: Վերջինս պահանջել է, որ 23-ամյա երիտասարդը նստի իր ավտոմեքենան ու ատրճանակի գործադրման սպառնալիքով պարտադրել ենթարկվել իր պահանջներին»,– նշվում է հաղորդման մեջ։
Ըստ մեղադրանքի, տղամարդը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ցույց տվել անգամ իր ծառայողանան վկայականը, ապա պահանջել երիտասարդից նրա մոտ առկա գումարը՝ հափշտակելով 28 հազար դրամ։
Այնուհետև վերցրել է տղայի բջջային հեռախոսը և դրանից դուրս գրել նրա հարազատների հեռախոսահամարները՝ սպառնալով նրա ոչ ավանդական սեռական կոմնորոշման վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել ու պահանջել ևս 50.000 ՀՀ դրամ գումար:
Երիտասարդը համաձայնել է գումարը փոխանցել 2 օր անց նույն տեղում՝ դրանից հետո իրեն հանգիստ թողնելու և իր մասին արատավորող լուրեր չտարածելու պայմանով:
2019 թվականի փետրվարի 13-ին, նրանք կրկին հանդիպել են, և երիտասարդը փոխանցել է պահանջված 50 հազար դրամը, ինչից հետո նա անմիջապես բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
Կատարված անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է քիմիական նյութով մշակված և «Շորթում» գրառմամբ, նրա կողմից շորթմամբ հափշտակված 50.000 դրամ գումարը:
Նախաքննությամբ պարզվել է, որ հանդիպման առաջին օրը՝ տղամարդը նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երիտասարդի նկատմամբ՝ խաթարված ձևով հագուրդ տալով սեռական կրքերին:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ -0-