ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, անհայտ անձից հեռախոսազանգը ստացվել է 10։25–ին։
Հանրապետության հրապարակում գտնվող նախարարության շենք են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։
Հայկական ԶԼՄ–ների փոխանցմամբ, ներկայում կատարվում է աշխատակիցների տարհանում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում